top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երեւանն ու Բաքուն ստորագրել են փաստաթուղթ, որը հղում է կատարում ԽՍՀՄ վարչական սահմաններին. Լավրով


Ալմա-Աթայի հռչակագիրը բաց փաստաթուղթ է, որում գրված է, որ Խորհրդային Միության տեղում ձեւավորված նոր պետությունների պետական սահմանները որոշվելու են վարչական սահմաններով, որոնք գոյություն ունեին ԽՍՀՄ-ի շրջանակներում:Այս մասին այսօր Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։«Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ավելացնել այստեղ»,-նշել է նա։

Լավրովը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները փաստաթուղթ են ստորագրել (Պրահայի հայտարարություն-խմբ.), որը, այդ թվում, հղում է պարունակում Ալմա-Աթայի հռչակագրին:


Մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի արբիտրաժային հայցը՝ Լավրովը հայտարարել է, որ դա երկկողմանի հարց է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ընտրվել է ճանապարհ, որը ներառում է դատական ընթացակարգեր:

0 comments

Comentários


bottom of page