Երեւանյան շենքերում կոդավորված փականներ կտեղադրվեն. 7116 շենքում արդեն տեղադրված են

Երեւանի դպրոցներից կեղտոտ է մնում 12 նկուղ, իսկ մանկապարտեզներից՝ 4 նկուղ, չեն մաքրվել, ընթացքի մեջ է: Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 16-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:Նշվեց, որ նկուղներում կա գույք ու շինաղբ: Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը զեկուցեց, որ Երեւանի այն շենքերում, որտեղ տեղադրվել են վերելակներ, վերջին երկու ամսում թվով 68 մուտքերում տեղադրվել են դռներ. «Մնացել է 147 շենք, որտեղ դռներ տեղադրված չեն, մինչեւ մարտ կավարտենք պրոցեսը»,-ասաց նա:Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես այս հանձնարարականը տվել էի անցած տարի: Այստեղ բացի դռներից նշվել էր, որ էլեկտրոնային փականներ կարող են դրվել: Հիմա քանիսի՞ վրա փական կա»: Կարոյանը պատասխանեց, որ Երեւանում առանց կոդավորված փականների մուտքերի թիվը 6815 է, իսկ 7116-ի վրա տեղադրված են փականներ:
Comments