top of page
Search

Երեւանի ավագանու նիստը. օրակարգում ընդգրկված է 15 հարց. Երեւանում նոր թաղամաս կանվանակոչվի (ուղիղ)


Երեւանի ավագանին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին գումարել է իր 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված է 15 հարց. 1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2. Երևան քաղաքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին: 3. Հուշատախտակների տեղադրման մասին: 4. Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահայանապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյաններին նվիրված հուշարձանի (խաչքարի) տեղադրմանը համաձայնություն տալու մասին: 5. Կազմակերպված ծառայողական ավտոկայանտեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին: 6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 7. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: 8. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին: 9. Երևան համայնքի սեփականություն համարվող Հ. Մանանդյան փողոցի հ.3 շենքի հ.10 բնակարանն անհատույց օտարելու մասին: 10. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N48-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին: 11. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N301-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: 12. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին: 13. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: 15. Երևան քաղաքում թաղամաս անվանակոչելու մասին:

0 comments

Comments


bottom of page