top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երեւանի ավագանին նիստ է գումարել. Օրակարգում 17 հարց է. կհաստատվի Երեւանի զարգացման 2023-ի ծրագիրը


Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 27-ին գումարել է 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնց թվում են Երևանի զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու մասին, 2023-ին տեղական տուրքերն ու վճարների դրույքաչափերը սահմանելու մասին եւ այլ հարցերը: Օրակարգը ներկայացնում ենք ստորեւ.

  1. Երևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:

  2. Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

  3. Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:

  4. Երևան համայնքում 2023 թվականի տեղական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին:

  5. Երևան համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:

  6. Երևան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին:

  7. Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաստատման մասին:

  8. «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024 թվականների գործո-ղությունների ծրագիրը հաստատելու մասին:

  9. Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:

  10. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2023 թվականի ծրագրի վերաբերյալ:

  11. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխոթւյուններ կատարելու մասին:

  12. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

  13. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

  14. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

  15. Փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

  16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

  17. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 8-ի հ.268-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:


0 comments

Comentários


bottom of page