Search

Երեկվանից մորթելու և սպանելու մասին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել. Իվետա Տոնոյան


Երեկվանից մորթելու եւ սպանելու մասին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել եւ շարունակում ստանալ, որոնցով, սակայն, ինձ չե՛ք վախեցնի, իմ դեմ ուղղված խուլիգանական սադրանքներով ինձ չեք կանգնեցնի եւ չեք լռեցնի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ցավոք, ինչպես եւ սպասելի էր, երեկ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունս արժանացավ իշխանական ամբողջ ֆեյք-ինդուստրիայի հուժկու գրոհին: Կրկին անգամ առաջնագիծ հանվեցին սազանդարներն ու զոմբիլենդի քառակուսիները: Տգիտության սպարտակիադայում կրկին աչք ծակեց տխուր իրականությունը, ապիկարությամբ միմյանց գերազանցողների պերճանքն ու թշվառությունը:

Ա՛յ հայրենիք ծախող դավաճանի կուրտիզաններ, երկու կոպեկ թուլափայի դիմաց ամեն սրբություն ուրացած ողորմելիներ, անգամ այս ճակատագրական պահին, երբ վտանգված է բոլորիս գոյությունը, դուք միեւնույնն է՝ չկարողացաք սթափվել, հայրենի երկրի կորուստն անգամ չստիպեց ձեզ գիտակցել պահի ծայրաստիճան լրջությունը:

Երեկվանից մորթելու եւ սպանելու մասին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստացել եւ շարունակում ստանալ, որոնցով, սակայն, ինձ չե՛ք վախեցնի, իմ դեմ ուղղված խուլիգանական սադրանքներով ինձ չեք կանգնեցնի եւ չեք լռեցնի:

Հանուն մեր ծախված հայրենիքի փրկության մենք գնալու ենք մինչեւ վերջ: Ու որ ամենակարեւորն է՝ չհամարձակվե՛ք նսեմացնել մեր հերոս զինվորներին ու ոտքի տակ գցել նրանց արժանապատվությունը, չփորձե՛ք ձեր դավաճանությունը փաթաթել մեր առյուծ տղաների վզին, թիկունքից նրանց հասցրած ձեր հարվածը երբեք չի՛ սպիանալու եւ չի՛ մոռացվելու:

Ստեղծված խառնաշփոթում ամենանողկալին այն է, որ արդեն վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալն է կամավորականի անտաղանդ դերով ու նույնքան անտաղանդ բեմականացմամբ մատ թափ տալիս քաղաքական ընդդիմախոսների վրա, սպառնում սպանել մեզ, թուրքի փոխարեն զենքերն ուղղել մեր վրա:

Գիտեք, այս անգամ բարի կգտնվեմ եւ ի պատասխան բոլոր սպառնալիքների՝ մի լավ խորհուրդ կտամ…ձեզ բաժանված զենքերը պինդ պահեք, որ գոնե հասցնենք ինքներդ ձեզ էն աշխարհ ուղարկել…թե չէ թուրքին հող հանձնած դավաճանի ու նրա մանկլավիկների վերջը գիտեք՝ ինչ է լինում… Եվ ամենակարեւորը՝ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ …»,- գրել է Տոնոյանը։

Արման Դիլանյանն ընդունել Պավել Չեպլակին

Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը

Հարցերի առաջնահերթությունը, որն այսօր պետք է քննարկվի Փաշինյանի հրաժարականն է. Արման Աբովյան

Մեկնարկել են 2021-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Վարչապետի մասնակցությանբ քննարկվել են ԱՆ-ի առաջիկա ծրագրերը

Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա

Փաշինյանը նոր մեթոդ չի հնարել, ինքն օգտագործել է այդ մեթոդը շատ կեղտոտ ձևով. Վազգեն Մանուկյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: