top of page

Երեխաների մոտ ավելորդ քաշը բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը

  • Anews
  • Mar 20, 2023
  • 1 min read


Երեխաների ավելորդ քաշը կապված է հիպերտոնիայի զարգացման ռիսկի հետ: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։

Այս հետազոտություններն ուսումնասիրվել են 801․019 երիտասարդ մարդկանց առողջության էլեկտրոնային քարտերի հիման վրա, ովքեր Հարավային Կալիֆորնիայում 2008-ից 2015 թվականներին եղել են Kaiser Permanente ընկերության պացիենտները։ Գիտնականներին հետաքրքրել է, թե արդյոք երեխաները հիպերտոնիա ունեն, ինչպես նաև նրանց կենսաբժշկական այլ պարամետրեր։ Մասնակիցները բաժանվել են երեք քաշային կարգերի՝ թեթև, միջին և ծանր:

Ինչպես պարզվել է, միջին քաշ ունեցող դեռահասների հետ համեմատ, 5 տարվա ընթացքում հիպերտոնիայի զարգացման վտանգը 26%-ով ավելի բարձր է եղել ծանր քաշային խմբի երիտասարդների մոտ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի յուրաքանչյուր միավոր բարձրացնում է հիպերտոնիայի ռիսկը 4%-ով։

Ընդ որում, զարկերակային հիպերտոնիայի մակարդակն ավելի բարձր է եղել տղաների, քան աղջիկների մոտ։ Այս ուսումնասիրությունը ընդգծում է երեխաների քաշը վերահսկելու անհրաժեշտությունը: Նախկինում բժիշկները նկատել էին, որ քնի պակասը նվազեցնում է հեպատիտի և գրիպի վիրուսների նկատմամբ հակամարմինների կոնցենտրացիան։

 
 
 

Comentários


bottom of page