Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է մեդալով
- Anews
- Mar 24, 2023
- 1 min read

Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշվում է փաստաթղթում: Հիշեցնենք` Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։
Comentarios