ԵՏՄ-ում էներգառեսուրսների մի մասը վաղուց վաճառվում է ազգային արժույթներով. ռուս փորձագետ
- Anews
- Feb 22, 2023
- 1 min read

Ես ենթադրում եմ, որ ԵՏՄ-ում մեր էներգառեսուրսների մի մասը վաղուց վաճառվում է ազգային արժույթներով։ Այս մասին փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական-ասիական հետազոտությունների ռուսական կենտրոնի տնօրեն Անդրեյ Ռուսակովը։ Նա հավելեց, որ ընկերությունները վիճակագրություն չեն հրապարակում, եւ այդ թվերը բացահայտ հրապարակային չեն առեւտրային գաղտնիքի առկայության եւ պատժամիջոցների ռեժիմների առանձնահատկությունների պատճառով: «Փողը լռություն է սիրում»,-նկատեց Ռուսակովը: Փորձագետը նշեց առեւտրում Միության ազգային արժույթների ամբողջական անցման հարցը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա պարզաբանեց, որ Ռուսաստանը ձգտում է դրան։
Comments