top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եվրոպայում հունվարը դարձել է դիտարկումների պատմության մեջ ամենատաք ամիսը


Անցած հունվարը Եվրոպայում ամենատաքերից մեկն է դարձել մոնիթորինգի ողջ պատմության ընթացքում, ասվում է Copernicus-ի դիտարկման մեջ։ «Եվրոպայում հունվարը երրորդ ամենատաք հունվարն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրոպայի մեծ մասում օդի ջերմաստիճանը միջինից բարձր է եղել, ներառյալ Բալկանները եւ Արեւելյան Եվրոպան, հայտնում է Copernicus-ը: Բացի այդ, բարձր ջերմաստիճան է նկատվել ԱՄՆ-ի Արեւելքում, Կանադայում, Մեքսիկայում եւ Ռուսաստանի արեւմուտքում: Միեւնույն ժամանակ, Սիբիրում գրանցվել է միջինից ցածր ջերմաստիճան, ինչպես Աֆղանստանում, Պակիստանում եւ հարեւան երկրներում, ինչպես նաեւ Ավստրալիայում: Կազմակերպությունը նշում է, որ չնայած անցած հունվարը դարձել է բացառիկ ամիս, ջերմաստիճանը շատ տարածաշրջանների համար կլիմայի փոփոխության հետեւանքների նշան է եւ կարող է համարվել եւս մեկ նախազգուշացում ապագա Էքստրեմալ երեւույթների մասին:

0 comments

Comments


bottom of page