top of page

Եվրոպայում հոկտեմբերին գազի գինն իջել է՝ 1 000 խորանարդ մետրը 1 246 դոլար

  • Anews
  • Nov 1, 2022
  • 1 min read




Եվրոպայում գազի գինը 2022թ. հոկտեմբերի արդյունքներով իջել է ավելի քան մեկ երրորդով՝ սեպտեմբերի վերջի համեմատ, եւ կազմել է մոտ 1 246 դոլար 1 000 խորանարդ մետրի համար, վկայում են Լոնդոնի ICE բորսայի տվյալները նոյեմբերյան եւ դեկտեմբերյան ֆյուչերսների մասին։

Նվազման հիմնական գործոններից մեկը տարածաշրջանում անոմալ տաք եղանակն է, որը հետաձգում է ջեռուցման սեզոնը։

Եթե սեպտեմբերի 30-ին գազի ֆյուչերսները գազի աճուրդներն ավարտել էին մոտ 1 884 դոլարով, ապա հոկտեմբերի 31-ին աճուրդները փակվել են 1 246 դոլարի մակարդակին, ինչը 34 տոկոսով ցածր է նախորդ ամսվա վերջի ցուցանիշի համեմատ։

Գազի միջին գինը Եվրոպայում հոկտեմբերին կազմել է 1 000 խորանարդ մետրը մոտ 1 382 դոլար, իսկ սեպտեմբերին՝ 2 090 դոլար։

 
 
 

Comments


bottom of page