Եվրոպայում կոչ են արել արգելել մասնավոր ինքնաթիռները
Greenpeace-ի ներկայացուցիչները կոչ են արել արգելել մասնավոր ինքնաթիռների թռիչքները Եվրոպայում։ Այս միջոցը, ըստ բնապահպանների, զգալիորեն կնվազեցնի բացասական ազդեցությունը կլիմայի վրա, գրում է NL Times-ը։ Greenpeace-ի պատվերով CE Deft խորհրդատվական ընկերությունը հետազոտություն է անցկացրել եւ պարզել, որ 2022 թվականի սկզբից Նիդեռլանդներում ավելի քան 16 000 թռիչք է իրականացվել բիզնես ինքնաթիռներով։ Ըստ վերլուծաբանների՝ մասնավոր ինքնաթիռներով անցած միջին հեռավորությունը հասնում է 1180 կիլոմետրի։ Ընդ որում, թռիչքների 11 տոկոսը թռչում է 250 կիլոմետրից պակաս, իսկ գրեթե 35 տոկոսը՝ 500 կիլոմետրից պակաս: CE Deft-ը բացատրել է, որ մասնավոր ինքնաթիռներից հրաժարվելը կնվազեցնի ածխածնի արտանետումները 80 տոկոսով:
תגובות