Եվրոպական յոթ երկրներ պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը
- Anews
- Nov 29, 2022
- 1 min read

Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Էստոնիայի ԱԳՆ ղեկավարները պարտավորվել են օգնել Ուկրաինային՝ պատրաստվելու ձմռանը եւ վերականգնելու նրա էներգետիկ ենթակառուցվածքը։ Այս մասին նշվել է եվրոպական յոթ երկրների եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Կիեւում կայացած հանդիպման արդյունքներով։ «Մենք կշարունակենք համատեղ աշխատել քաղաքական եւ գործնական աջակցության ցուցաբերման ուղղությամբ՝ ապահովելու համար իր անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի կարողությունը»,- նշվել է փաստաթղթում։ «Ռուսաստանը պետք է դադարեցնի ագրեսիան եւ դուրս բերի զորքերն Ուկրաինայի ամբողջ տարածքից»,- ասել են ԱԳՆ-ների ղեկավարները։ Նրանք ընդգծել են, որ իրենց երկրները երբեք չեն ընդունի ուկրաինական տարածքների, ներառյալ Ղրիմի, անեքսիայի անօրինական փորձը, եւ հաստատել են Ղրիմի ապաօկուպացմանը հասնելուն ուղղված գործունեության համատեղ ջանքերը։
Comments