top of page

Եվրոպական հանձնաժողովի կարծիքով՝ «Հյուսիսային հոսք-1»-ը հուլիսի 21-ից հետո չի վերագործարկվի

  • Anews
  • Jul 19, 2022
  • 1 min read



Եվրահանձնաժողովը հույս չունի, որ «Հյուսիսային հոսք-1»-ը հուլիսի 21-ից հետո, երբ լրանա ամենամյա 10-օրյա տեխսպասարկման ժամկետը, կվերագործարկվի, տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով բյուջեի գծով եվրահանձնակատար Յոհաննես Խանին։

«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ գազատարը նորից շարք չի վերադառնա»,- Սինգապուրում լրագրողներին ասել է Խանը։

Խանի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Reuters գործակալությունը տեղեկացրել է, որ ռուսական «Գազպրոմը» Եվրոպայի հաճախորդներին հայտարարել է, որ չի կարող երաշխավորել գազի մատակարարումները «արտակարգ» հանգամանքների պատճառով, ինչը սաստկացրել է մտավախությունները Եվրոպայում, որ Մոսկվան կարող է չվերագործարկել «Հյուսիսային հոսք-1» գազատարը։

 
 
 

Comments


bottom of page