Եվրոն կրկին էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 389.34 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.40 դրամ (նվազել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 471.37 դրամ (նվազել է 5.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.18 դրամ (մնացել է ափոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 402-408 դրամով, վաճառվում է 416-422 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.54-5.10 դրամով, վաճառվում է 5.24-5.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 387-388 դրամով, վաճառվում՝ 391 դրամով:
Եվրոն գնվում է 407-410 դրամով, վաճառվում է 415-416 դրամով:
Ռուբլին գնվում է 5.00-5.05 դրամով, վաճառվում է 5.20 դրամով:
ความคิดเห็น