top of page

Եվրոգոտու ՀՆԱ-ն անսպասելի աճ է ցուցաբերել երկրորդ եռամսյակում

  • Anews
  • Sep 8, 2022
  • 1 min read

ree

Եվրոգոտու ՀՆԱ-ն անսպասելի աճ է ցուցաբերել երկրորդ եռամսյակում։ Սկզբնական շրջանում ակնկալվում էր 0,6 տոկոս աճ։ Սակայն սպառողական եւ պետական ​​ծախսերի աճը կարողացավ հաղթահարել առեւտրի դանդաղումը, գրում է Bloomberg-ը։ Այնուամենայնիվ, գործակալությունը նշում է, որ արդեն երրորդ եռամսյակում, որի վերաբերյալ տվյալները դեռեւս չկան, եվրոպական տնտեսությունը կանգնած է ռեցեսիայի մեջ ընկնելու վտանգի տակ, քանի որ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով բախվում է էլեկտրաէներգիայի թանկացման եւ էներգակիրների պակասի: Ինֆլյացիան զսպելու համար Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստվում է նոր հիմնական տոկոսադրույքի բարձրացման, սակայն Bloomberg-ը նշում է, որ դա կարող է էլ ավելի խորացնել տարածաշրջանի տնտեսական խնդիրները:

 
 
 

Comments


bottom of page