top of page

Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքից. Զաս

  • Anews
  • Dec 5, 2022
  • 1 min read

ree

Արեւելյան Եվրոպայում եւ ամբողջ Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության ավարտից եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Մոսկվայում Կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ամբողջ Արեւելաեվրոպական տարածաշրջանի եւ ընդհանուր եվրասիական տարածքի անվտանգության իրավիճակը, հավանաբար նաեւ միջազգային անվտանգության ամբողջ ճարտարապետությունը կախված կլինի հատուկ գործողության ավարտից եւ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից», — ասել է Զասը։

 
 
 

Comments


bottom of page