top of page

Եվրամիությունում հայտարարել են, որ չեն կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում են Ուկրաինային

  • Anews
  • Sep 21, 2022
  • 1 min read

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում է Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը։ «Իհարկե, մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ։ Մենք աջակցում ենք իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի իրավունքին»,- ասել է Ստանոն։ Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակի զորահավաքի հայտարարումն անվանել է այն բանի ազդանշան, որ Ռուսաստանն, իբր, շահագրգռված է «պատերազմի շարունակմամբ»։ «Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Պուտինը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Սա հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ նա շահագրգռված է միայն հետագա քայքայիչ պատերազմով»,- ասել է Ստանոն։

 
 
 

Comments


bottom of page