top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը


Եվրամիությունը մակրոֆինանսական օգնության շրջանակում Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը, տեղեկացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մարտի 21-ին։

«Այսօր մենք Ուկրաինային վճարել ենք եւս 1,5 մլրդ եվրո»,- գրել է նա իր թվիթերյան օգտահաշվում։

Ֆոն դեր Լյայենը նշել է, որ ԵՄ-ն այդ կերպ օգնում է Ուկրաինային դիմանալ՝ միաժամանակ պաշտպանելով ինքն իրեն։ Դա, նրա խոսքով, Ուկրաինան դնում է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին եւ աջակցում է նրա այնպիսի բարեփոխումներին, ինչպիսին են արդյունավետ կառավարումը եւ ֆինանսական կայունությունը։

0 comments

Comments


bottom of page