Եվրամիությունը սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանում՝ Ադրբեջանի սահմանին
- Anews
- Oct 21, 2022
- 1 min read

Եվրամիությունը սկսել է առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Այս մասին Բրյուսելում եվրոպական գագաթաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այս առաքելության տեղակայումը սկսվել է այսօր»,-ասել է Բորելը։ Նա նշել է, որ մտադիր է այդ առաքելության վերաբերյալ տեղեկացնել եվրոպացի առաջնորդներին։
Comentários