Եվրամիությունը մտադիր է Հայաստանում 55 մլրդ 747 մլն դրամի ծրագրեր ֆինանսավորել
ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանին բազմաթիվ ուղղություններում։ Դրանք բոլորը, այսպես թե այնպես, ազդում են պետական բյուջեի ձեւավորման գործընթացի վրա։ Նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովում, մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Խոսքը, ինչպես նշեց նախարարը, վարկային պայմանագրերի մասին է։ Այդ միջոցների հաշվին բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր են իրականացվում։ Դրանց իրականացումն իր հերթին իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից։
«Նրանք մտադիր են ֆինանսավորել տարբեր ծրագրեր՝ ընդհանուր 55 մլրդ 747 մլն դրամի չափով»,- ասաց նախարարը։
2022 թվականին նույն նպատակների համար հատկացվել էր 42 մլրդ 712 մլն դրամ։
Comments