Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի տեղակալը ժամանել է Երևան
- Anews
- Jan 26, 2023
- 1 min read

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարիի տեղակալ Էնրիկե Մորան ժամանել է Հայաստան, տեղեկացրել է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Twitter-ում։
«Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Էնրիկե Մորան ժամանել է Երեւան։ Նա կգլխավորի Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգության հարցերի երկխոսության բարձր մակարդակի առաջին հանդիպումը»,- նշվել է հաղորդագրությունում։
Comments