top of page

Եվրահանձնաժողովը պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումներին

  • Anews
  • Oct 4, 2022
  • 1 min read

Եվրահանձնաժողովը պատրաստվում է էլեկտրաէներգիայի անջատումներին եւ այլ արտակարգ իրավիճակների , գրում է RND-ը՝ հղում անելով ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչին։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է երկու սցենարի։ Առաջին սցենարի դեպքում միայն փոքր թվով անդամ պետությունների վրա կազդեն էլեկտրաէներգիայի խափանումները, եւ ԵՄ մյուս երկրները կկարողանան էլեկտրաէներգիա մատակարարել տուժած անդամներին: Բայց եթե միաժամանակ տուժեն մեծ թվով պետություններ, դաշինքի երկրները ստիպված կլինեն սահմանափակել իրենց շտապ օգնության մատակարարումները մյուս անդամներին, եւ Եվրահանձնաժողովը կարող է հոգալ կարիքները իր ռազմավարական պահուստից։

Ապրիլին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ սկսել է գազի պահեստավորման արշավ՝ ուժեղացնելու իր պաշտպանությունը քիմիական, միջուկային եւ կենսաբանական միջադեպերից:

 
 
 

Comments


bottom of page