top of page
Search

Եվրահանձնաժողովը իրավական միջոցներ կձեռնարկի Մալթայի դեմ՝ նրա «ոսկե անձնագիր» ծրագրի հետ կապված


Եվրահանձնաժողովը իրավական միջոցներ կձեռնարկի Մալթայի դեմ՝ նրա «ոսկե անձնագիր» ծրագրի հետ կապված, որը թույլ է տալիս հարուստ օտարերկրացիներին քաղաքացիություն գնել՝ շուրջ 1 միլիոն եվրոյի ներդրման դիմաց։ Մալթայի անձնագիր ունենալը թույլ է տալիս նրանց ապրել եւ աշխատել ԵՄ ցանկացած երկրում, գրում է Reuters-ը։ Վերջին ամիսներին Մալթան դադարեցրել է Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար նախատեսված ծրագիրը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, սակայն ծրագիրը շարունակում է գործել բոլոր մյուս ազգությունների համար։ Բրյուսելը կարծում է, որ այս սխեման խախտում է ԵՄ օրենսդրությունը, քանի որ քաղաքացիությունը տրվում է առանց շահառուների՝ երկրում ապրելու իրական պարտավորության։ Բրյուսելի ճնշումը հանգեցրել է ԵՄ այլ երկրներում ոսկե անձնագրերի սխեմաների կասեցման կամ չեղարկման։

 
 

Comments


bottom of page