top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եվրախորհրդարանում կոռուպցիայի գործը բարդացնում է ԵՄ-ի պայքարը էներգետիկ ճգնաժամի դեմ. Շառլ Միշել


Եվրախորհրդարանը ցնցած կոռուպցիայի գործը «դրամատիկ եւ կործանարար» է դարձել Եվրամիության հեղինակության համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, գրում Է Politico-ն: Նրա խոսքով՝ այս սկանդալը բարդացրել է ԵՄ-ի պայքարը էներգետիկ ճգնաժամի դեմ։ Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պետք է դաս քաղի այս իրավիճակից, ինչպես նաեւ միջոցառումների փաթեթ ստեղծի, որպեսզի բացառվի կոռուպցիայի կրկնության հնարավորությունը: Նա նաեւ ընդգծել է, որ համարժեք պատասխան պետք է տալ մոտ ժամանակներս, հակառակ դեպքում՝ Եվրոպան կարող է լուրջ խնդիրների բախվել։

0 comments

Comments


bottom of page