top of page

Եվրախորհրդարանի հանձնաժողովի ղեկավարը մեկնաբանել է Բաքվի հետ գազային գործարքը

  • Jul 23, 2022
  • 1 min read

Եվրահանձնաժողովի ղեկավարը երկուշաբթի ժամանել է Բաքու։ Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Մաքալիսթերը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ ստորագրված հուշագիրը։ Եվրոպան, նրա խոսքով, մարտահրավերի է բախվել: Խոսքը, մասնավորապես, ռուսական գազի մատակարարումների կրճատման մասին է։ «Հասկանալի պատճառներով մենք ստիպված ենք արագորեն սահմանափակել եւ կրճատել գազի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից։ ԵՄ-ն ցանկանում է ավելի քիչ կախված լինել ռուսական գազից: Մենք ուզում ենք ավելի քիչ վճարել։ Եթե ​​Բրյուսելը շարունակի Ռուսաստանից ռեսուրսներ ձեռք բերել, ապա անուղղակիորեն կֆինանսավորի ագրեսիան եւ պատերազմն Ուկրաինայի դեմ։ Ուստի մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր էներգապաշարները, հատկապես՝ հաշվիառնելով այն, որ էներգիայի վերականգնվող աղբյուրներին դեռ ամբողջությամբ չենք անցել: Դա մեզ թույլ կտա ավելի անկախ դառնալ։ Ուստի երկարաժամկետ հեռանկարում գազի մատակարարման մասով ԵՄ-ն կախվածության մեջ կլինի»,- պարզաբանել է Մաքալիսթերը: Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը կարող են այլընտրանք դառնալ Ռուսաստանից եկող էներգակիրներին, նշել է եվրոպացի պատգամավորը։ Ուստի Բրյուսելի եւ Բաքվի միջեւ ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի ավելացնել Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրներին, ապա դա, ըստ ՄքԱլիսթերի, առանձին ոլորտ է։ ԵՄ-ն նախկինի պես կշարունակի բարձրացնել այդ խնդիրները։ «Այստեղ մենք գործ ունենք տարբեր խնդիրների հետ։ Ուստի ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք մատնանշել այն խնդիրները, որոնք ազդում են մարդու իրավունքների պաշտպանության վրա, ինչպես նաեւ այլ խնդիրներ, որոնք կան Ադրբեջանում։ Մենք դա արել ենք եւ կշարունակենք անել ապագայում»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

 
 
 

Comments


bottom of page