top of page

Եվրախորհրդարանը հաստատել է նոր մարդատար ավտոմեքենաների համար մինչեւ 2035 թ

  • Anews
  • Feb 14, 2023
  • 1 min read

Եվրախորհրդարանը հաստատել է նոր մարդատար եւ թեթեւ կոմերցիոն ավտոմեքենաների համար CO2-ի զրոյական արտանետման նոր նպատակը՝ «Fit for 55» փաթեթի շրջանակներում: Նախագծին կողմ է քվեարկել 340 եվրապատգամավոր, դեմ՝ 279, ձեռնպահ՝ 21։ Եվրախորհրդարանի նոր ծրագիրը ճանապարհ է հարթում CO2-ի արտանետումների հետ կապված ԵՄ նպատակի համար: Համապատասխանաբար, մինչեւ 2035 թվականը նոր մարդատար եւ թեթեւ առեւտրային մեքենաները պետք է դառնան արտանետումներից զերծ, ինչը նշանակում է, որ նպատակը 2021 թվականի համեմատ CO2-ի արտանետումները 100%-ով նվազեցնելն է։ Միջանկյալ նպատակը մինչեւ 2030 թվականը նոր մեքենաների արտանետումների կրճատումն է 55%-ով եւ թեթեւ կոմերցիոն մեքենաներինը՝ 50%-ով, ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։

 
 
 

Comments


bottom of page