top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին. Ռուբեն Վարդանյանի ելույթը` Վերածննդի հրապարակում



Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ելույթում:«Ես հպարտ եմ և շնորհակալ եմ, որ այսքան մարդկանց հետ այստեղ եմ գտնվում։ Ես իմ ընկերներին ասում եմ, որ ես երջանիկ եմ իմ հայրենիքում, իմ ժողովրդի հետ միասին պաշտպանում ենք մեր արժանապատվությունը,մեր ապագան։ Ես 20 տարի է գալիս եմ Արցախ,և վերջին 52 օրը պետնախարար եմ,և վերջին 14-ի ընթացքում կատարում եմ օպերատիվ շտաբի ղեկավարի պաշտոնը: Իսկապես հպարտության և հարգանքի զգացում ունեմ, որ մարդիկ դժվարություններով հանդերձ ընդունում են այս իրավիճակը և պատրաստ են պայքարելու։ Եթե մենք գտնում ենք իմաստ պայքարելու, եթե կարող ենք հավատալ մեր առաջնորդներին,մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի։ Առավոտյան գնացի շուկա,տարիքով մի կնոջ հարցրեցի ինչպես է,ասում է ապրանք չկա, բանջարեղեն չկա, շատ ծանր է․ հարցնում եմ, իսկ ինչպես եք դիմանում՝ ասում է միայն թե հավատանք,որ մեզ չեք խաբելու,որ մենք միասնական ենք։ Ես ձեզ հավատացնում եմ,որ մենք միասնական ենք»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:Նրա խոսքով` պետք է դիմանալ, պետք է պայքարել եւ ստեղծված իրավիճակում 3 տարբերակ կա. «Մեկը որ ենթարկվում եւ ինտեգրվում ենք Ադրբեջանին, 2-րդը, այստեղից դուրսենք գալիս, 3-րդը` պայքարքում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին, ես այստեղ եմ, ես պայքարում եմ եւ  ես այստեղից չեմ գնալու եւ ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին: Ես ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության համար; Հրաշք չի լինելու, հրաշքի չսպասեք, մեզ սպասվում է շատ ծանր ճանապարհ, այդ ճանապարհով մենք անցնելու ենք իրար հետ միասին, բայց եթե մենք հավատանք, միասին լինենք, ես վստահ եմ, որ ոչ թե մենակ մենք ենք աշխարհին օգնելու, այլ աշխարհն է մեզ օգնելու:Նա նշեց, որ փետրվարի 23-ին լրանում է Արցախյան պայքարի 35-րդ տարին եւ այդ տարիների ընթացքում Արցախի պայքարը չի ավարտվել:  «Եվ մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մյուս սերունդը տեսնի,որ մենք հաղթահարել ենք այս դժվարությունները, և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել»,-ասաց նա:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:

0 comments

Comments


bottom of page