Search

Եռակողմ փոխըմբռնման հուշագրով նվազեցվել են սրտի ստենտավորման գները

Կրկին անդրադառնաք «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է․ ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին: Այո, առողջապահության նախարարությունը վճռական է տրամադրված բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ բարեփոփոխումներ` ուղղված ոլորտի զարգացմանն ու բնակչության առողջության պահպանմանը: Անշուշտ, այս ամենն իրագործելու համար անհրաժեշտ են գաղափարներ և ծրագրեր, մասնագիտական ներուժ և ֆինանսական միջոցներ: Իսկ հիմա խոսենք փաստերով` Ապատեղեկատվություն 2. Սրտի ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության, իսկ ծավալներն աճել էին առողջապահական բյուջեի մեծացման հաշվին: Պատասխան. Սրտանոթային համակարգի հիվանդությունների կանխարգելումը և բուժումը՝ այդ թվում սրտի ստենտավորման ծառայությունների պետական պատվերի շրջանակներում ներդրումը և զարգացումը պետական քաղաքականություն է և միտված է առողջապահական ցուցանիշների բարելավմանը: Այն պնդմանը, թե «ստենտավորման արժեքը պետության հետ կապ չունի, քանզի ստենտներ ներկրողներն ու ծառայություններ մատուցողները եկել էին տրեստային համաձայնության», հարկ է նշել, որ բանակցությունները տարվել են առողջապահության նախարարության կողմից: Արդյունքում` 2018թ. հունիսի 28-ին եռակողմ փոխըմբռնման հուշագիր է կնքվել առողջապահության նախարարության, ստենտավորման պարագաների 10 մատակարարի և պետական պատվերի շրջանակներում ստենտավորման ծառայություններ մատուցող 11 բժշկական հաստատության միջև: Հուշագրով նպատակ է դրվել ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով մատուցվող ստենտավորման ծառայությունների առավել մատչելի գներով և առավել որակյալ ապրանքներով մատուցումը:

Հղումը`

http://old.moh.am/?fbclid=IwAR1gJkC2QHTcRIMRre8vomhCnw4xEpM6cuhMULFmHbOELZwXbXE6k4gzME#1/1377: 2018 թվականի հուլիսից «սրտի անհետաձգելի վիրահատություններ (ստենտի տեղադրումով)» ծրագրում ներառվել է նաև դեղապատ ստենտի տեղադրումը և վերանայվել է գնային քաղաքականությունը, արդյունքում՝ կորոնար անոթների ստենտավորում մեկ դեղապատ ստենտով ծառայության արժեքը նվազել է 30,55%-ով: Գնային քաղաքականությունը մշակվել է ծառայությունների գնագոյացման հաշվարկների հիման վրա: Ստենտավորման ծառայությունների ծավալների աճը պայմանավորված է գնային քաղաքականությամբ, ֆինանսավորման ծավալների ավելացմամբ, իրազեկման աշխատանքների ակտիվացմամբ, ախտորոշման-ճշտման գործիքակազմի հագեցվածության ավելացմամբ: Արդյունքում` շուրջ 6000 մարդու կատարվել է սրտի վիրահատություն` պետական պատվերով: Շարունակելի...

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia