Search

ԵՊՀ ուսանողական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում


ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։

Ուսանողական խորհուրդը, մասնավորապես, նշում է.

«Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.

«(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար եւ բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։

Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:

Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին եւ չի արտացոլում ուսանողների շահերը:

Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձեւական եւ ոչ արդյունավետ։ Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի եւ ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։

Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչեւ 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։

ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել եւ՛ ակադեմիական հանրության, եւ՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը եւ սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք»։

Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: