ԵՊՀ-ում աշխատավարձերը կբարձրանան հունվարի 1-ից
- Anews
- Nov 17, 2022
- 1 min read

Այս տարվա հոկտեմբերի 17-ին ԵՊՀ արհմիությունը դիմել էր ԵՊՀ ռեկտորին 2023թ. հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունից հայտնում են, որ ռեկտորը ընդունել է Արհմիության առաջարկը և 2023 թվականի ԵՊՀ բյուջեի նախագծի ուսումնասիրություններից հետո որոշում է կայացվել 2023 թվականի հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձը բարձրացնել 10%-ով:
Comments