top of page

ԵՄ-ն Մոլդովային կտրամադրի 145 միլիոն եվրոյի լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն

  • Anews
  • Jan 25, 2023
  • 1 min read

Մոլդովան Եվրամիությունից 145 մլն եվրո կստանա որպես մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, գրում է point.md-ը։ «Մենք համերաշխ ենք Մոլդովայի հետ, քանի որ Ուկրաինայում դաժան պատերազմի ցնցող ալիքները շարունակում են ազդել երկրի վրա։ Այսօր մենք առաջարկում ենք Մոլդովային մակրոֆինանսական օգնությունը լրացնել 145 մլն եվրոյով»,-հայտարարել է նա։ Նա նաեւ հավելել է, որ գումարը կհատկացվի որպես տնտեսության եւ էներգետիկ անվտանգության աջակցություն:

 
 
 

Comments


bottom of page