top of page
Search

ԵՄ-ն կքննարկի ռուսական գազի գնի վերին սահմանաչափի ներդրման հնարավորությունը



ԵՄ-ն կքննարկի ռուսական գազի գնի վերին սահմանաչափի ներդրման հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ ներքին փաստաթուղթը։ Ռուսական գազի ներմուծման վերաբերյալ գրառման մեջ ԵՄ-ն նախանշել է երկու հնարավոր գործիք՝ ներմուծվող գազի առավելագույն գին եւ արտակարգ իրավիճակների ժամանակ վարչական գնագոյացում այն տարածաշրջանների համար, որոնք ամենաշատն են տուժել մատակարարման խափանումներից: Այս առաջարկները կքննարկվեն անդամ երկրների փորձագետների հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք տեխնիկական հանդիպման ժամանակ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անցյալ շաբաթ հայտարարել էր, թե համոզված է, որ ռուսական գազի գները պետք է սահմանափակվեն։ Սակայն դիվանագետներն ասում են, որ անդամ երկրները դեռեւս տարաձայնություններ ունեն այս քայլի շուրջ՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի ռուսական հոսքերի ամբողջական դադարեցման: Փաստաթղթում հանձնաժողովն ընդգծել է, որ թեեւ Ռուսաստանն արդեն կտրուկ կրճատել է մատակարարումները ԵՄ-ին, այս տարբերակը պետք է դիտարկել միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն պատրաստ է գնալ ամբողջական խզման: «Գնային վերին սահմանաչափը պետք է մշակվի այնպես, որ Ռուսաստանն իրեն ավելի վատ զգա գազի մատակարարումների դադարեցման դեպքում, քան գնային շեմը պահպանելու դեպքում»,- ասվում է հանձնաժողովի փաստաթղթում։

 
 

留言


bottom of page