ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
ԵՄ մի շարք երկրներ կոչ են արել սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը կազմել, ներառել նոր անձանց եւ «Ռոսատոմ» պետական ընկերությանը, հայտնում է EUobserver-ը։
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն։ Նա հայտարարել է նաեւ պատժամիջոցների ցուցակում գործարարներին ընդգրկելու անհրաժեշտության մասին։ Նրա ֆին գործընկեր Պեկկա Հաավիստոն առաջարկել է պատժամիջոցները տարածել «ռուսաստանցի VIP անձանց հարազատների» նկատմամբ։
Լիտվայում հայտարարել են, որ նոր սահմանափակումները պետք է ազդեն «Ռոսատոմի» վրա։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի խոսքով՝ ընկերության դեմ պատժամիջոցները կարող են ազդել տնօրենների խորհրդի անդամների եւ նոր գործարքների վրա։
Комментарии