top of page

ԵՄ-ն կթուլացնի պատժամիջոցները ռուսական մի շարք բանկերի նկատմամբ

  • Anews
  • Jul 19, 2022
  • 1 min read

ree

Եվրամիությունը կփոփոխի Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները՝ ռուսական առաջատար բանկերի որոշ միջոցների ապասառեցում թույլ տալու համար, որոնք կարող են անհրաժեշտ լինել պարենամթերքի եւ պարարտանյութերի համաշխարհային առեւտրի խոչընդոտների վերացման համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը: Այս քայլը ձեռնարկվել է աֆրիկյան առաջնորդների՝ առեւտրի վրա պատժամիջոցների բացասական ազդեցության կապակցությամբ քննադատության ֆոնին, որոնք կարող են սրել դեֆիցիտը: Փոփոխությունների համաձայն, որոնք ԵՄ ներկայացուցիչները կընդունեն չորեքշաբթի, ԵՄ երկրները կկարողանան ապասառեցնել նախկինում արգելափակված տնտեսական ռեսուրսները, որոնք պատկանում են Ռուսաստանի խոշորագույն վարկատուներին՝ «ՎՏԲ»-ին, «Սովկոմբանկ»-ին, «Նովիկովբանկ»-ին, «ՖԿ Օտկռիտիե»-ին, «ՎԵԲ»-ին, «Պրոմսվյազբանկ»-ին եւ «Ռոսիա» Բանկին: Առանձին-առանձին, նոր պատժամիջոցների համաձայն, որոնք կընդունվեն չորեքշաբթի օրը, «Սբերբանկ»-ի ակտիվները կսառեցվեն, բացառությամբ պարենային ապրանքների առեւտրի համար անհրաժեշտ ռեսուրսների, Reuters-ին հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ գումարը կարող է ազատվել «երբ պարզվի, որ այդպիսի միջոցներ կամ տնտեսական ռեսուրսներն անհրաժեշտ են գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների, այդ թվում՝ ցորենի եւ պարարտանյութերի գնման, ներմուծման կամ տեղափոխման համար»: Վերանայված պատժամիջոցների համաձայն՝ ԵՄ-ն նաեւ նախատեսում է թուլացնել սննդամթերքի արտահանումը ռուսական նավահանգիստներից, որոնք թրեյդերները դադարել են սպասարկել ԵՄ պատժամիջոցներից հետո՝ չնայած սննդամթերքի արտահանումը ուղիղ կերպով ազատող միջոցներին, ասել է պաշտոնյան։ ԵՄ-ն մինչ այժմ հերքում էր, որ իր պատժամիջոցներն ազդել են սննդամթերքի առեւտրի վրա:

 
 
 

Comments


bottom of page