top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ԵՄ-ն կարող է ԽՍՀՄ-ի ճակատագիրն ունենալ. Վիկտոր Օրբան


ԵՄ-ն կարող է «ավարտվել», ինչպես Խորհրդային Միությունը, որը փլուզվել է ավելի քան երեք տասնամյակ առաջ: Այս մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ 1956 թվականի հունգարական ապստամբության 66-րդ տարելիցի առթիվ իր ելույթում, հայտնում է AP լրատվական գործակալությունը։ «Եկեք չանհանգստացնենք նրանց, ովքեր Հունգարիայի վրա կրակում են ստվերից կամ Բրյուսելի բարձունքներից։ Նրանք կհայտնվեն նույն տեղում, ինչ իրենց նախորդները»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Զալեյգերսեգ գյուղական ավանում գտնվող հյուրերի առջեւ: «Մենք այստեղ էինք, երբ առաջին նվաճող կայսրությունը հարձակվեց մեզ վրա, եւ մենք այստեղ կլինենք, երբ վերջինը փլուզվի: Մենք կդիմանանք, երբ պետք է, եւ կդիմանանք, երբ կարողանանք: Մենք մեր սրերը քաշում ենք, երբ հնարավորություն ունենք եւ հակահարված ենք տալիս, երբ գալիս են ճնշումների երկար տարիները: Մենք հաղթում ենք նույնիսկ այն ժամանակ, երբ պարտվում ենք»,- ասել է Օրբանը:

0 comments

Comments


bottom of page