ԵՄ-ն առաջարկել է արգելել դոլարային թղթադրամների փոխանցումը Ռուսաստան
ԵՄ մի շարք պետություններ, որպես ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մաս, ցանկանում են արգելել բնական հեղուկ գազի (LNG) ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից, դոլարի թղթադրամների փոխանցումը Ռուսաստան եւ խստացնել կրիպտոարժույթի հետ կապված գործարքների սահմանափակումները, հայտնում է Bloomberg-ը՝ հղում տալով աղբյուրներին։ «Լեհաստանը, Իռլանդիան եւ Բալթյան երեք երկրները ցանկանում են, որ ԵՄ-ն ընդլայնի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ էներգետիկ ոլորտի պատժամիջոցները՝ ներառելով LNG արտադրանքի արգելքը եւ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության սահմանափակումները», - ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ՝ հղում տալով փաստաթղթերի եւ դրանց ծանոթ մարդկանց: Նշվում է, որ այս պետությունները ցանկանում են արգելել նաեւ դոլարային թղթադրամների փոխանցումը Ռուսաստան եւ խստացնել կրիպտոարժույթի հետ կապված գործարքների սահմանափակումները։ Գործակալության տվյալներով՝ երկրներն առաջարկում են նաեւ ԵՄ-ում գրանցված իրավաբանական անձանց արգելել ֆինանսավորում ստանալ Ռուսաստանի Դաշնության հետ կապված կազմակերպություններից։ Բացի այդ, հինգ պետությունները կողմ են, որպեսզի պատժամիջոցների խստացման շրջանակում արգելվի Եվրամիությունում Կասպերսկու լաբորատորիայի աշխատանքը։ Պետությունները քննարկում են նաեւ «Գազպրոմբանկ»-ը Swift համակարգից անջատվելու հարցը։
Comments