Search

ԵՄ-ը Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավարին


Եվրամիությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սիրիայի ԱԳՆ նոր ղեկավար Ֆեյսալ Միքդադին, նշված է ուրբաթ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միքդադը Սիրիայի ԱԳ նախարարի պաշտոնում է նշանակվել անցյալ տարվա նոյեմբերի կեսին Վալիդ Մուալեմի մահվանից հետո:

Նոյեմբերի 6-ին ԵՄ-ն Սիրիայի դեմ պատժամիջոցների ցուցակի մեջ էր ընդգրկել 2020 թվականի օգոստոսին նշանակված 8 նոր նախարարների:

2020 թվականի մայիսի 28-ին Եվրոպական խորհուրդը մեկ տարով երկարացրել էր Սիրիայի կառավարության դեմ գործող պատժամիջոցները, որոնց ժամկետը լրանում էր հունիսի 1-ին: Ցուցակի մեջ ընդգրկված անձանց արգելված է ԵՄ մուտքը, միությունում նրանց միջոցները պետք է սառեցվեն:

Բայդենը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները Բորելից հետաքրքրվել են հայ ռազմագերիներին ազատելու քայլերի մասին

Հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու․ Գագիկ Ծառուկյան

Վանդալիզմը թուրքի ձեռագիրն է, ով այսօր Արցախի հուշարձաններն ու սրբատեղիներն է պղծում. Հակոբյան

Տոնը լավագույն առիթներից է արժևորելու կնոջ դերը երկրի ներկան ու ապագան կառուցելու գործում. Սարգսյան

Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Խոշոր հրդեհ Նուբարաշենում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: