top of page

ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

  • Anews
  • Jul 19, 2022
  • 1 min read


ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքը մեջբերում է Portfolio.hu-ն։ Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է 48 ֆիզիկական անձ (այդ թվում՝ մեկ փոխվարչապետ եւ մի քանի շրջանների ղեկավարներ) եւ ինը ընկերություն (ներառյալ Սբերբանկը)։ Նոր սահմանափակումները չեն ներառում ռուսական էներգակիրների մատակարարումների արգելքը, ինչպես նաեւ Գազպրոմբանկի դեմ պատժամիջոցները։ ԵՄ-ն նաեւ կխստացնի երկակի նշանակության ապրանքների առեւտուրը եւ լրացուցիչ սահմանափակումներ կմտցնի պետական ​​գնումների եւ ավանդների ընդունման համար:

 
 
 

コメント


bottom of page