ԵՄ դիտորդական խմբի հետ մոտակա օրերին կունենանք հանդիպում. Վայոց ձորի մարզպետ

ԵՄ դիտորդական խումբը դեռ չի հանդիպել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ հարձակման ենթարկված մարզերի մարզպետներին: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: «Ենթադրում եմ՝ մոտակա օրերին, հունվարին, կունենանք հանդիպում, թե ինչ ձևաչափով, ինչ հարցերի շուրջ՝ դեռ քննարկվում է, հստակություն չկա», - ասաց նա: Մարզպետն ասաց, թե կարծում է, որ ԵՄ նախորդ դիտորդական առաքելությունը զսպող գործոն է եղել Ադրբեջանի համար: Հարցին, թե արդյոք դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են գտնվում, մարզպետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ մենք այդ հանգամանքները փաստացի ներկայացրել ենք եւ իրենք իրենց աչքով տեսել են»:
Commentaires