ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը
- Anews
- Feb 10, 2023
- 1 min read

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից փետրվարի 9-ին ընդունված ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը ներառում է առանցքային կետեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Կայուն խաղաղությունը պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես երեք հայտնի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոծման իրավունքը։
ԵՄ գործադիր իշխանությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ու Եվրոպայում գործող բոլոր հանձնախմբերը հանձնառու են շարունակել աշխատանքը բոլոր գործընկերների հետ՝ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար»,-ասել է նա:
Comentários