ԵՄ արագ արձագանքման ուժերը կստեղծվեն 2023 թվականին․ Բորել
- Anews
- Nov 16, 2022
- 1 min read

ԵՄ արագ արձագանքման ուժերը պետք է պատրաստ լինեն տեղակայման 2023 թվականին։ ԵՄ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Արագ տեղակայման ուժերը պատրաստ կլինեն հաջորդ տարի: Սա այն է, ինչ ասվում է «Ռազմավարական կողմնացույցում», եւ սա այն է, ինչ պետք է տեղի ունենա»,- ասաց նա: ԵՄ արագ արձագանքման ուժերի ստեղծումը ամրագրված է պաշտպանության ոլորտի «Ռազմավարական կողմնացույց» համաեվրոպական ռազմավարության մեջ, որն ընդունվել է այս տարվա մարտին։ Արագ արձագանքման եվրոպական ուժերը պետք է կազմված լինեն 5000 հոգուց բաղկացած կորպուսից։
ความคิดเห็น