Եմենում ջրհեղեղների հետեւանքով 9 մարդ է զոհվել
- Anews
- Jul 24, 2022
- 1 min read

Եմենում սեզոնային հորդառատ անձրեւները հանգեցրել են հեղեղումների, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 9-ը մարդ, հայտնում է AP լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական լրատվամիջոցներին: Տուժածներ կան մայրաքաղաք Սանայում եւ հարավ-արեւմտյան Դամար նահանգում, որտեղ անձրեւները սկսել են անցյալ շաբաթվա վերջին: Դամարում, մեքենայի խորտակման հետեւանքով, մահացել է առնվազն 6 մարդ: Եվս 3 երեխա մահացել եւ 1-ը վիրավորվել է մայրաքաղաքի Մոային շրջանում։
Comments