Search

Եղեք վստահ ու համարձակ, հիշեք, որ դուք հայ եք․Նունե Սարգսյան


Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ:

Արդեն 36 տարի գործող վարժարանն ունի շուրջ 170 աշակերտ: Տարրական վարժարանում, որը ներառում է նախակրթարանից մինչև հինգերորդ դասարանը, հայոց լեզուն և պատմությունը դասավանդվում են արևմտահայերենով, դասագրքերը ևս արևմտահայերեն են։

Հանրապետության նախագահի տիկինը նախ զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մանկագիր Նունե Սարգսյանի անցած գրական ուղուն, սիրելի գրքերին, նախասիրություններին։ Տիկին Սարգսյանը աշակերտներին ներկայացրել է իր գրքերը՝ նշելով, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց երեխաներն են և խոստացել իր գրքերից ուղարկել դպրոցին։

«Հայկաշխարհ» մանկապատանեկան արևմտահայերեն կայքի խմբագրակազմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը Հանրապետության նախագահի տիկինը նախ զրուցել է աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են մանկագիր Նունե Սարգսյանի անցած գրական ուղուն, սիրելի գրքերին, նախասիրություններին։ Տիկին Սարգսյանն աշակերտներին ներկայացրել է իր գրքերը՝ նշելով, որ իր ոգեշնչման աղբյուրը հենց երեխաներն են և խոստացել իր գրքերից ուղարկել դպրոցին։

«Միշտ հիշեք, որ դուք հայ եք և բոլորդ հատուկ եք մեզ համար։ Եղեք վստահ ու համարձակ․ հայերն աշխարհում շատ կարևոր ազգ են, որովհետև մենք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, և ի տարբերություն այլ հին ազգերի, որոնք այլևս չկան, մենք հասել ենք մինչև 21-րդ դար։ Հետևեք ձեր առողջությանը, սիրեք ինքներդ ձեզ, դուք լավն եք, չկասկածեք։ Ամեն երեխա տաղանդ ունի, դուք երբեմն նստեք առանց հեռուստացույցի և համակարգչի և մտածեք, թե ինչի մեջ եք ամենաուժեղը։ Շարունակեք սովորել ամեն ինչ, բայց գտեք, թե որտեղ է ձեր ամենատաղանդավոր կետը և ամենից շատ աշխատեք այդ ուղղությամբ։ Ընտանիքի անդամները ձեր գանձերն են․ միշտ գնահատեք նրանց գոյությունը»,- դիմելով աշակերտներին՝ նշել է Հանրապետության նախագահի տիկինը։

Վարժարանի ուսուցիչների հետ զրույցում անդրադարձ է կատարվել արևմտահայերենի պահպանմանը, հեռավար ուսուցման դժվարություններին, արտակարգ դրության պայմաններում երեխաների միտքն ակտիվ պահելուն։ Ուսուցիչները տեղեկացրել են նաև, որ համավարակի պատճառով հետաձգվել է հայրենաճանաչության նպատակով դպրոցի սաների ամենամյա երկշաբաթյա այցը Հայաստան, որը նախատեսում են իրականացնել հաջորդ տարի:

Տիկին Սարգսյանը ուսուցիչներին հորդորել է ամուր լինել և շարունակել իրենց աշխատանքն ու առաքելությունը՝ վստահություն հայտնելով, որ այս դժվար փուլի ավարտից հետո հայրենիքի հետ կապերն ավելի կսերտանան։

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արման Թաթոյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք. ԿԳՄՍՆ

Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մեկ շաբաթում գրանցվել է 164 արտակարգ դեպք. արձանագրվել է 11 մահ․ ԱԻՆ

Նման գործողությունները շրջակա միջավայրին անուղղելի վնաս հասցրեցին. Ռոմանոս Պետրոսյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: