top of page
Search

Եղանակը Հայաստանում


Դեկտեմբերի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում առավոտյան կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0 + 4, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0 + 2, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +2+5, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0 + 4, Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +2 + 6, Տավուշում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ + 3 + 7, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0 + 3, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3 + 6, Արարատում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ + 6 + 8, Արմավիրում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5 + 7, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ +1+3, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 + 8, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +4 + 8, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ +2 + 6, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4 + 8:

 
 

Comments


bottom of page