Եղանակը Հայաստանում

Նոյեմբերի 30-ին Հայաստանի շրջանների զգալի մասում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, լեռներում՝ թաց ձյան տեսքով, տեղ-տեղ կդիտվի մառախուղ։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3 + 5, վաղը ցերեկը՝ + 6 + 8։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +2+6, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3 + 5, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 5 + 7, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 2 + 5, Լոռիում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 3 + 6, Տավուշում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 5 + 8, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0 + 2, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 6 + 8, Արարատում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 7 + 10, Արմավիրում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 7 + 9, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 2 + 4, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3 + 6, ցերեկը՝ + 7 + 10, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 8 + 11, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 3 + 5, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 9, ցերեկը՝ + 8 + 11։
Comentarios