Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-ի ցերեկը, 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 6-10 մ/վ, սեպտեմբերի 22-24-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը և 26-ի գիշերը ևս 5-7 աստիճանով: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 22-23-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 23-ի գիշերը, 24-ին, 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +27 +29 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +19 +24, Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +20 +24, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +26 +28, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18 +23, Լոռիում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +21 +26, Տավուշում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24 +25, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +19 +22, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +25 +29, Արարատում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +29 +31, Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28 +30, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +21 +24, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +30 +33, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +13, ցերեկը՝ +25 +28, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +29 +33։
Comments