Եղանակը Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում օդերեւութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 14-17 մ/վրկ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +38+40։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +28+33, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14 + 16, ցերեկը՝ + 30 + 33, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 31, Լոռիում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 28 + 32, Տավուշում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 32 + 37, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 28 + 31, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+40, Արարատում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 39 + 41, Արմավիրում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 39 + 41, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +31+34, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+41, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +34+38, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +20 + 24, ցերեկը՝ + 34 + 38։
Comments