Եղանակը Հայաստանում
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 14-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-6 աստիճանով։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոտսոսի 13-18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Օգոստոսի 13-14-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկ, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 13-14-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում այս գիշեր սպասվում է +21 +23 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +36 +38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 28 + 32,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 28 + 32,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+35,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 17, ցերեկը՝ + 26 + 29,
Լոռիում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+30,
Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 30 + 35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11 + 15, ցերեկը՝ + 28 + 31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +34+37,
Արարատում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 37 + 39,
Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 23, ցերեկը՝ + 36 + 38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +28 +31,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +37+39,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +32+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 27 + 31,
Արցախում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 32 + 37։
Comments