top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եղանակը Հայաստանում


Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 12-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հայաստանում օգոստոսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արմավիրի մարզում օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +13 + 18, ցերեկը՝ + 24 + 29, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 25 + 28, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +31+33, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12 + 16, ցերեկը՝ + 20 + 24, Լոռիում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +18+23, Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 24 + 28, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 24 + 27, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +30+35, Արարատում՝ գիշերը՝ +21 + 24, ցերեկը՝ + 36 + 38, Արմավիրում՝ գիշերը՝ +19 + 23, ցերեկը՝ + 35 + 37, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+27, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+38, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +28+32, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 22 + 26, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +20 + 23, ցերեկը՝ + 29 + 34։

0 comments

Comments


bottom of page