top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Եղանակը Հայաստանում

Օգոստոսի 3-ին Հայաստանի առանձին շրջաններում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Երեկոյան ժամերին եւ ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +23+25, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +27+32, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +31+34, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 24 + 28, Լոռիում՝ գիշերը՝ +15 + 20, ցերեկը՝ + 26 + 31, Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 32 + 36, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 25 + 28, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36, Արարատում՝ գիշերը՝ +21 + 26, ցերեկը՝ + 37 + 39, Արմավիրում՝ գիշերը՝ +20 + 25, ցերեկը՝ + 36 + 38, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 28 + 31, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +32+37, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 27 + 32, Արցախում՝ գիշերը՝ +20 + 24, ցերեկը՝ + 30 + 35։

0 comments

Comments


bottom of page